00:00:00

«168 ժամ». Ավելի քան 58 մլն դրամի պարգեւատրումներ՝ երեւանցիների գրպանից. Մարությանն իրեն չի պարգեւատրել

13:50, 09 մայիս 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել եւ որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչեւ երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։ Ներկայացված փաստաթղթերով հայտնի են դառնում 2019թ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների եւ վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումների չափերը։ Օրինակ՝ Երեւանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները՝ թաղապետերը, պարգեւատրվել են 840.000-ական դրամներով։ Ընդհանուր կազմել է 10.080.000 դրամ։ Քաղաքապետի տեղակալները եւ որոշ վարչության պետեր, քաղաքապետի մամուլի քարտուղարը եւ այլք եւս 840.000-ական դրամներով են պարգեւատրվել, քաղաքապետի տեղակալների որոշ օգնականներ՝ 300-500.000 դրամներով, եւ այլն։ Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այս անգամ իրեն չի պարգեւատրել։ Զարմանալի է, սակայն, ըստ այս ցուցակի, ապրիլին քաղաքապետարանից ամենաբարձր պարգեւատրում ստացած անձը քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանն է. նա ստացել է 1.060.000 դրամ: Պարգեւատրվել են ընդհանուր թվով 130 անձինք, ընդհանուր գումարը կազմել է 58.496.625.00 դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր