00:00:00

Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման հետքերով

03:31, 09 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղից ոստիկանության Տարոնի բաժին անտառխախտման արձանագրություն էր ստացվել, որ մայիսի 2-ին իրականացված ստուգումների ժամանակ Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնի 45, 8, 12, 1, 3, 5, 24 անտառամասերում հայտնաբերվել են մի քանի ամսվա վաղեմության՝ ապօրինի հատված ընդհանուր 218 հատ տարբեր տրամաչափի եւ տեսակի ծառերի կոճղեր: Ոստիկանությունից   հայտնում են, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 13.00-ին, բաժին է ներկայացվել 1987 թ. ծնված Վահագն Բ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նշված պահաբաժնից ձեռնասղոցի գործադրմամբ պարբերաբար ապօրինի հատել է 40 հատ տարբեր տրամաչափի եւ տեսակի ծառեր, իսկ առաջացած փայտանյութը տեղափոխել է իր տան բակ եւ օգտագործել տունը ջեռուցելու նպատակով: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր