00:00:00

Գրպանահատը hափշտակել էր 74-ամյա կնոջից

02:29, 09 մայիս 2019 Իրավական

Մայիսի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մոլդովական եւ Թոթովենց փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ գումարով: Ոստիկանությունից հայտնում են, որ Մանվել Խ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 19.15-ին, թիվ 32 երթուղու միկրոավտոբուսի ուղեւորուհուց: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 74-ամյա մի քաղաքացուհու: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր