00:00:00

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «VAZ-2121» և «VAZ-2103» մեքենաները, կան տուժածներ

01:42, 09 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 8-ին՝ ժամը 19:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Է.Հ. ծնված 1997 թ., ԼՂՀ քաղաքացի) և «VAZ-2103» (վարորդ՝ Ա.Ս. ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ.Հ.-ն (ծնված 1970 թ., ԼՂՀ քաղաքացի), Ա.Հ.-ն (ծնված 1972թ., ԼՂՀ քաղաքացի) և «VAZ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա.Խ.-ն (ծնված 1998 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածները տեղափոխվել են Երևան քաղաքի Էրեբունի ԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր