00:00:00

Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը կամ Նիկոլի անհաջող «կռուտիտը». Շարմազանով

00:34, 09 մայիս 2019

Փաշինյանն ընկավ իր իսկ դրած թակարդը կամ Նիկոլի անհաջող «կռուտիտը»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8–ի ասուլիսում հնչեցրած պատասխանին։ «Ասուլիսին ուղիղ հարց են տալիս՝ ովքեր են օտարերկրյա գործակալները: Փաշինյանը կոնկրետ անուններ հնչեցնելու փոխարեն երկար-բարակ խոսում է, թե դեռ 2015-ին է ասել, որ մեր երկրում չպետք է լինեն արևմտամետներ կամ ռուսամետներ ու անհաջող «կռուտիտներ» անում, թե նկատի է ունեցել ազդեցության գործակալներին: Իսկ ազդեցության գործակալները նրանք են, ովքեր մեր երկրում քաղաքական գործընթացներում հույսը դնում են նաև այլ պետությունների վրա: Նախ, Նիկոլը Իրանում հայտարարել է օտարերկրյա և ոչ թե ազդեցության գործակալների մասին: Եվ երկրորդ, եթե ազդեցության գործակալների մասին է խոսքը, որոնք գործընթացները կապում են այլ երկրների օժանդակության հետ, ապա հիշեցնեմ մեկ փաստ: Ո՞վ էր 2018թ. հանրահավաքների ժամանակ բարձրաձայն կարդում օտար պաշտոնյաների հայտարարությունները, ո՞վ: Պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը»,– գրել է Շարմազանովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր