00:00:00

Քոչարյանն ինքն իրեն «նահատակ» է հռչակել

21:43, 08 մայիս 2019

Հայաստանի երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար, բանտից Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում հայտարարել է, որ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Քոչարյանը Reuters-ին ասել է՝ հույս ունի, որ ինքը այդ ուժերի թվում կլինի: Կալանավայրից տված հարցազրույցում Քոչարյանը կրկին պնդել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական են, և մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրովի արդարադատություն իրականացնելու մեջ: Նախկին նախագահը պնդել է, որ Հայաստանում նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր ուժեր են ձևավորվում: «Գործընթացը անշուշտ կհանգեցնի հզոր քաղաքական ուժերի ստեղծմանը, որոնք ընդունակ կլինեն շատ շուտով մարտահրավեր նետել իշխանություններին», - գրել է Քոչարյանը: Հարցին էլ՝ արդյոք ինքը անձամբ մասնակցելո՞ւ է այդ նոր ընդդիմության ձևավորմանը, Քոչարյանը պատասխանել է՝ «այո, անշուշտ», սակայն չի հստակեցրել, թե ինչպիսին է լինելու իր մասնակցությունը: Ռոբերտ Քոչարյան ըստ էության քաղաքական մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքական դաշտին՝ նոր ուժի մասին ազդարարելով: Սակայն չի մանրամասնում, թե ովքեր են ձեւավորելու այդ ուժը։ Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր սակավաթիվ վստահորդները տիրապետում են լուրջ ֆինանսական հոսքերի, որոնց միջոցով փորձում են մանիպուլացիայի ենթարկել քաղաքական ու լրատվական դաշտը մենք անդրադարձել ենք բազմիցս։ Սակայն իրականում Ռոբերտ Քոչարյանը չունի հենարան։ Կալանավայրում գտնվելով նա ըստ էության կորցրել է իրականությնա զգացումը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարողացավ հասնել հաջողության, քանի որ ուներ լայն աջակցություն, Քոչարյանը դա չունի։ Նա հանրության մեծ մասի մոտ անկախ դատավճռից ունի հանցագործի «պիտակ», հետեւաբար նրան անգամ կաշառքով ձեռք բերված փողերը չեն կարող օգնել համախմբել իր կողքը մարդկանց։ Իհարկե չպետք է թերագնահատել լուսանցքում հայտնված քաղաքական ուժերին եւ «ակտիվիստներին», ովքեր հանուն փողի պատրաստ են համագործակցել ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի հետ։ Տասը զոհերի արյունը դեռ չի չորացել մարտյան ոճրագործությունը կազմակերպողների եւ իրականացնողների ձեռքերին, հետեւեբար բոլոր նրանք ովքեր կհանդգնեն արյունոտ ձեռքերից փող վերցնել կհամարվեն հանցակից, կիսելով Քոչարյանի բանտախուցը։  Ռոբերտ Քոչարյանը «հանգած հրաբուխի» է նման, որը անգամ «պայթելու» պարագայում, միայն թոզ է թողնելու, որը շատ արագ կփոշիանա։ Հերթական հարցազրույցում  Քոչարյանը  ցանկանում է ևս մեկ ագամ հի՛շեցնել իր մասին ու, ամենակարևորը, հանդես գալ որպես այլընտրանքային ընդդիմադիր բևեռ, օգտվել իր կարգավիճակից ու ինքն իրեն «նահատակ» հռչակել, հանրահռչակվել՝ քաղբանտարկյալ:  Բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն էր այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշել Հայաստանում չկան քաղբանտարկյալներ եւ քաղհալածյալներ։ Քոչարյանին այլ բան չի մնում, քան հանգիստ նստել տեղը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր