00:00:00

Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

21:51, 08 մայիս 2019 Իրավական

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բաժնի քրեական հետախույզների հետ մայիսի 6-ին Ավանի Խուդյակովի փողոցի տարբեր հատվածներից բերման են ենթարկել 16-ամյա Կորյունին, 19-ամյա Սերժին և 16-ամյա Արմանին: Պարզվել է, որ տղաները վերջին ամիսներին մայրաքաղաքի տարբեր վայրերից, միշտ գրեթե նույն կերպ, կատարել են մի շարք գողություններ ու գողության փորձեր: Այսպես, մարտին, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելու միջոցով, Կորյունը մտել է Մաշտոցի պողոտայում գտնվող հագուստի խանութ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, և ոչինչ չգողանալով հեռացել է: Մեկ այլ օր նա նույն կերպ կոտրելով դռան փականը, Աբովյան փողոցի վրա գտնվող բջջային հեռախոսների խանութի դրամարկղից գողացել է 2000 դրամ: Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող խանութից, նույն կերպ, գողացել են 4-5 մեծ կտոր պանիր: Ապրիլին Կորյունը փորձել է կոտրել Էրեբունու փողոցի վրա գտնվող դեղատան դռան ապակին, սակայն ձայնաազդանշանային համակարգը միանալուց հետո հեռացել է: Նույն փողոցում տղաները դուռը կոտրել ու տերմինալից գողացել են 80 հազար դրամ: Մտել են նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող խաղալիքների խանութ, Ջրվեժում գտնվող ծաղկի խանութ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում երկու դեպքում էլ ոչինչ չգողանալով հեռացել են: Իսկ բջջային հեռախոսների խանութից գողացել են փոքր բարձրախոսներ: Մայիսի 6-ին Ջրվեժում գտնվող օծանելիքի խանութից նրանք գողացել են օծանելիքներ, նույն օրը նաև Ջրվեժում մտել են սուրճի կրպակ, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ կարի արհեստանոց, սակայն երկու դեպքում էլ հեռացել են ձեռնունայն: Երեքն էլ բաց են թողնվել, նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր