Երկար քննադատություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն անցնում է արդեն մշտական դարձած սպառնալիքներին, հայտնում է yerkir.am-ը:
«Եթե բանակցությունների արդյունքում վերջ չդրվի Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացմանը, ապա Ադրբեջանն իրեն իրավունք կվերապահի վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնինշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, ինչպես դա ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում»,- ասվում է հայտարարությունում: