00:00:00

Նիկոլ Փաշինյանը գո՞հ է Հայկ Մարությանի աշխատանքից

20:15, 08 մայիս 2019

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստի օրակարգից հանել է աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող աղմկահարույց նախագիծը: Մարությանը նշել էր` այսպիսի նախագիծը պետք է ընդունվի լայն կոնսենսուսով: Ըստ ներկայացվող նախագծի` Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն պետք է ստանար ամսական 1 միլիոն 200 հազար դրամ։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամուլի ասուլիսի ընթացքում irakanum.am-ի թղթակիցը հարց ուղղեց` փորձելով պարզել` վարչապետն ինչ կարծիք ունի այդ նախագծի մասին և արդյոք նա գոհ է Մարությանի աշխատանքից: Վարչապետն ասաց` այո, գոհ է և վստահ է` ժամանակի ընթացքում նրա աշխատանքի որակն ավելի է լավանալու: Խոսելով աշխատավարձերի մասին` վարչապետն ասաց. «Բա ինչքան պիտի ստանա Երևանի քաղաքապետը: Ես աշխատավարձերի բարձրացման կարևորության մազին արդեն խոսել եմ: Կարծում եմ` Իմ քայլը խնբակցության անդամները պիտի աջակցեն քաղաքապետին, այդ ամենը պիտի լինի կշռադատված, աստիճանական: Կարծում եմ` Հայկ Մարությանի մտքի ուղղությունը ճիշտ է և ողջունում եմ, որ նա նախագիծն օրակարգից հանել է»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր