00:00:00

Դիլիջանի թունելի փոսալցման աշխատանքներին հետևում է կապի և տրանսպորտի նախարարը

19:50, 08 մայիս 2019

Երեկ՝ մայիսի 7-ից, «Ճանապարհ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները սկսել են Դիլիջանի թունելի ներսում փոսալցման աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին զուգահեռ՝ նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և ճանապարհային ոստիկանոթյան 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վարորդները երթևեկեն թունելի շրջանցիկ հատվածով, մինչև կավարտվեն աշխատանքները։ Այսօր՝ մայիսի 8-ին, աշխատանքները վերսկսվել են, և ճանապարհաշինարարների աշխատանքիներին օնլայն եղանակով հետևում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Թունելում կատարվել է մեծ փոփոխություն, մասնավորապես, հին լույսերը փոխարինվել են նոր՝ լեդ ժամանակակից լույսերով, մաքրվել են ջրահեռացման խողովակները ու 1-2 օրվա ընթացքում թունելն արդեն բաց կլինի երթևեկության համար։  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր