00:00:00

Իրանը մասնակիորեն դադարեցրեց միջուկային համաձայնագրի կատարման պարտավորությունները

19:35, 08 մայիս 2019 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ այսօր հեռարձակված տեսաուղերձում հայտարարել է, թե Թեհրանը մասնակիորեն դադարեցնում է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես Թեհրանը երկու ամսով երկրի ներսում կպահի հարստացված ուրանն ու ծանր ջուրը, որն ըստ համաձայնագրի պահանջների պարտավոր է արտահանել, հայտնում է Ազատությունը: Ընդունված որոշման մասին Իրանը տեղեկացրել է միջուկային համաձայնագիրը ստորագրած, ԱՄՆ-ից բացի մյուս երկրներին՝ Ռուսաստանին, Բրիտանիային, Չիանաստանին, Ֆրանսիային, Գերմանիային ու Եվրամիությանը: Ողիղ մեկ տարի առաջ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի և աշխարհի հզոր երկրների միջև 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Իրանի նախագահի այսօրվա հայտարարությունից 60 օր անց Թեհրանը հնարավոր է հրաժարվի համաձայնագրի այլ կետերից: Թեհրանը համաձայնագիրը ստորագրած մյուս երկրներին ժամանակ է տալիս, որպեսզի նրանք Իրանի հանդեպ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ճանապարհներ գտնեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր