00:00:00

Վարչապետը` «Իմ մարմինն անձնական է» աղմկահարույց գրքի մասին

18:59, 08 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ «Իմ մարմինն անձնական է» աղմկահարույց գրքին: Ասաց` այսօր առավոտյան ասուլիսի գալուց առաջ նայել է գիրքը: Վարչապետը նշեց ` նախորդ տարի մեր երկրում մանկապղծության 71 դեպք է եղել: «Գիրքը նայեցի, ես մասնագետ չեմ, կարող է և սխալվում եմ: Ես կարդացել եմ, արտառոց բան չկար: Ես պատրաստ եմ լսել մասնագետներին, և եթե այստեղ կա այլասերություն, ես պատրաստ եմ լսել, եթե այլասերություն է, ապա պետք է արմատախիլ անել: Անտեղ բացատրվում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն: Երբ հայրիկը, մայրիկը, եղբայրը համբուրում են, դա նորմալ է: Բայց երբ քեռին է համբուրում, կարող է երեխայի դուր չգալ: Բացատրվում էր` քեռու ընկերը, նրա ընկերոջ ընկերը համբուրում է, արդյո՞ք դա նորմալ է: Բացատրվում է, որ մարմնի անձնական մասեր կան, որոնց մասին երեխան պիտի իմանա, չպետք է թույլ տա, որ դիպչեն իր մարմնի այդ մասերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` նշելով` առհասարակ, ոչ միայն երեխաները, այլև չափահասները պետք է սեռական դաստիարակություն ունենան, տեղեկացված լինեն, քանի որ դա հայ ընտանիքի համար շատ կարևոր է. կան սեռական հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ սեռական կյանքի մասին թերի ինֆորմացված լինելու պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր