00:00:00

ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան

18:42, 08 մայիս 2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահն է ժամանելու, նաև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Շատ կարևոր առիթ է Հայաստանի Հանրապետությունում և շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- ասաց Փաշինյանը: Նա կարծիք հայտնեց, որ այդ ամենի շրջանակներում տեղի կունենան նաև աշխատանքային երկխոսություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր