00:00:00

Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցին խառնվեք կամ ինձ երկիրը ծախելու մեջ մեղադրեք. Նիկոլ Փաշինյան

18:06, 08 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ղարաբաղի հարցին: Ասաց` երկիրը թալանողներն իրեն մեղադրում են երկիրը ծախելու մեջ, երբ բանակցությոինների է գնում: Վարչապետն ասաց` Ղարաբաղի հարցում կարևոր որոշումներ կայացնողը պիտի լինի ժողովուրդը` տեսակապով, հանրահավաքով կամ այլ մեթոդով: «Ինչ մեդալ ուզում է դոշներիդ կախած լինի. այո', ժողովուրդն է որոշելու Ղարաբաղի հարցը: Բա ո ՞վ պիտի որոշի. բանակի հաշվին վզները հաստացրածնե՞րը, երկիր թալանածնե՞րը: Դուք ո՞վ եք, որ Ղարաբաղի հարցին խառնվեք կամ ինձ հողերը ծախելու մեջ մեղադրեք: Սերմացու գողացող մկներն իրավունք չունեն խոսել Ղարաբաղի մասին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սխալներից ոչ մեկը երաշխավորված չէ, բայց մենք ռազմավարական սխալներ չենք արել: Նենգ մտադրություններ, չարամտություն չկա, ուստի կարծում եմ` մեր սխալները կառավարելի կլինեն»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր