00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչների հետ

17:42, 08 մայիս 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ինչպես նաև փաստաբանական համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր