00:00:00

Ես երբեք հարուստ չեմ եղել. Նիկոլ Փաշինյան

17:31, 08 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ տնտեսական ցուցանիշների բարելավմանը: Հարցին` արդյո՞ք քաղաքացու կյանքի որակը փոխվել է, վարչապետը պատասխանեց. «Բազմաթիվ մարդկանց աշպատավարձերը բարձրացել են, սրտի ստենտավորման գինը 250 հազար դրամով նվազել է, ինսուլտի բուժման պետպատվերով ծրագիր կա, 85 հազար թոշակառուի կոնսաթոշակը բարձրացել է, բազմաթիվ զինվորականներ տներ են ստացել.... և այսպես շարունակ. նրանց կյանքի որակը չի՞ բարձրացել»: Վարչապետը նշեց` քաղաքացու կյանքի բարելավմանը միտված` աշխատանքները շարունակվում են, պիտի լինեն շարունակական, քանի որ նույնիսկ Շվեդիայում կյանքի որակը բարելավելու խնդիր կա: Խոսելով աղքատության հաղթահարման մասին` վարչապետը նշեց` սոցիալական տարբեր շերտերի կարգավիճակում ինքն էլ է եղել` բացի հարստությունից: «Ես երբեք հարուստ չեմ եղել, բայց իմ բոլոր խնդիրները հաղթահարել եմ աշխատանքով»,- ասաց վարչապետը` շեշտելով` պետությունը պատրաստ է աջակցել աշխատող, արարող մարդկանց: «Մենք տալիս ենք հնարավորություն: Ասում ենք ձեր այգին հակակարկտային կայանով ապահովեք, ձեր ծախսած փողի 50 տոկոսը վերադարձնում ենք ձեզ, նորագույն մեթոդներով անասնագոմ կառուցեք, մենք 70 տոկոսը վերադարձնում ենք Ձեզ... Այս խնդիրների լուծման բանալին աշխատանքն է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր