00:00:00

Երկրապահ կամավորականների միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Տոնոյան

17:24, 08 մայիս 2019

Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հավաստիացրեց, որ Երկրապահ կամավորականների միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը: « Կարծում եմ, դա փոխադարձ է: Երկրապահի շնորհիվ մենք  հաղթել ենք մեր այս հերոսամարտում և այդ հաղթանակները բերում են խաղաղության: Երկրապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու, ու այն մեր ժողովրդի ցասումն է՝ ընդդեմ անարդարության մեր անվտանգության խնդիրների վերաբերյալ»,-ասաց նա: Տոնոյանի խոսքով՝նախարարությունը շարունակում է համագործակցել ամենակարևոր հասարակական կառույցի հետ: «Մենք մեծ աշխատանք ենք տանելու մատաղ սերնդի դաստիարակման հարցում: Պատանի երկրապահներին ուղղված ծրագրերը պետք է շարունակվեն և դա շատ կարևոր է հայրենասիրաբար դաստիարակելու սերնդին»,-հավելեց Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր