00:00:00

Փաշինյանը` միանձնյա որոշումներ կայացնելու և թիմային աշխատանքի մասին

17:04, 08 մայիս 2019

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ լրագրողների դիտարկմանը, թե երբեմն թվում է` վարչապետը երկրորդ կարծիք չի ընդունում, և թիմի անդամների կարծիքն անտեսվում է երբեմն, օրինակ` նախարարի կարծիքը չի ընդունվում: Լրագրողները հիշեցրին` ժամանակին Փաշինյանը նշել է` թիմի անդամները պիտի որոշում կայացնել կարողանան, ոչ թե չեստ տան լիդերին: «Օրինակ` հոկտեմբերի երկուսի որոշումը ես միանձնյա կայացրի, ժամանակ չկար, բանը բանից կանցներ, քննարկման ժամանակ չկար: Ես կարծում եմ` լիդերն իր վրա պատասխանատվություն վերցնել պիտի կարողանա, պիտի կարողանա որոշումներ կայացնել»,- ասաց Փաշինյանը` նշելով` ինքը միշտ կարևորել է թիմային աշխատանքը և չի լարող հստակ ասել` դա որքանով է այժմ դա իրեն հաջողվում, բայց, իհարկե, ջանում են թիմային աշխատանքով հաջողության հասնել` հավելելով` թիմային քննարկումներ, իհարկե, հաճախակի լինում են նաև ՔՊ- ում, և կարևոր են թիմի անդամների տեսակետները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր