00:00:00

Այդ ինչպե՞ս էր, որ բանակում զինվորները մայկա, տռուսիկ չունեին, իսկ ձեր ընտանիքի անդամները պաշտոնապես միլիոնատեր էին․ Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

16:33, 08 մայիս 2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Սերժ Սարգսյանին և նրա՝ ասուլիս հրավիրելու հավանականությանը։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ուրախ է, որ Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիս է տալու, քանի որ նա շատ հարցերի պիտի պատասխանի, ապա ներկայացրեց հարցերից մեկը։ «Այդ ինչպե՞ս էր, որ բանակում զինվորները մայկա, տռուսիկ չունեին, իսկ ձեր ընտանիքի անդամները պաշտոնապես միլիոնատեր էին։ Նա դեռ շատ հարցերի պիտի պատասխանի, կարծում եմ՝ շատ հարցերի, սակայն, ուղղակի չի կարողանա պատասխանել։ Ի դեպ, այս հարցին պիտի պատասխանի նաև Քոչարյանը ու բազում միլոնատեր պաշտոնյաներ։ Ո՞նց է լինում, եր իրենց երեխաները, փեսեքը, բարեկամները բիզնեսով են զբաղվել։ Հիմա որևէ մեկը կարող է ասել, որ իմ որդին կզբաղվի բիզնեսով ու կդառնա միլիոնատե՞ր, ո՛չ։ Նման բան ուղղակի չի կարող լինել», - ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, եթե իր ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր դանա, ինքն ուղղակի պետք է բանտում հայտնվի, քանի որ ոչ մեկը վեր չէ օրենքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր