00:00:00

Ասում են՝ քյոհնա ԱԱԾ-ականները խաբում են միամիտ վարչապետին․ Նիկոլ Փաշինյան

16:15, 08 մայիս 2019

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթաքում նշեց՝ Լյուդովիկոսի ժամանակները անցել են, երբ ասում էին՝ պետությունը ես եմ։ «Դավիթ Սանասարյանը ՊՎԾ-ն չէ, այնպես, ինչպես ես Կառավարությունը չեմ։ Իր հետ կապված՝ չի կարող օբյեկտիվ քննարկում չլինել։ Այո՛, նա իմ ընկերն է, բայց ի՞նչ կապ ունի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ ԱԱԾ-ից բացի՝ այլ աղբյուրներ էլ ունի՝ կապված Սանասարյանի գործի հետ։ «Ասում են՝ քյոհնա ԱԱԾ-ականները խաբում են միամիտ վարչապետին։ Ինչո՞ւ է բելերին թվում՝ իրենք նրբությունները հասկանում են, ես՝ ոչ։ Օբյեկտիվ քննություն է լինելու, չի կարող չլինել»: Նա նշեց՝ ՊՎԾ-ում ծառայողական քննություն է ընթացում արդեն մի քանի ամիս է, ապա ասաց՝ մի բան պիտի բացահայտնի հենց ասուլիսի ընթացքում։ «ԱԱԾ-ի նյութերից ոչնչացվել են», - ասաց վարչապետը։ Հարցին՝ ի՞նչ նյութեր են ոչնչացվել, վարչապետը պատասխանեց․ «Որ ոչնչացվել են, ես ի՞նչ իմանամ։ Նախկին իշխանությունները ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել հեռանալուց առաջ։ Ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ՝ դա հանցագործություն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր