00:00:00

Մենք ուզո՞ւմ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան ունենալ․ Նիկոլ Փաշինյան

15:56, 08 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ այն կարծիքին, թե իշխանությունում, գործադիրում թևեր են առաջացել, որոնց որոշ մասը սատարում է Դավիթ Սանասարյանին, մյուս մասը՝ ոչ։ Վարչապետը Դավիթ Սանասարյանի հետ կապված գործին չանդրադարձավ, բայց խոսեց վերոնշյալ թևերի մասին։ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որը կարող է վարչապետ լինել ու էդ իշխանության մեջ լինեն թևեր։ Գործադիրում չեն կարող լինել թևեր։ Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, ոչ թե նրա համարր, որ այդպես է թելադրում օրենքը, իմ քնահաճույթը չէ։ Թող որևէ մեկը փորձի իր բախտը։ Պալատական ինտրիգներ չեն կարող լինել։ Թևերը աչել չեն էլ կարող, դրանք չեն աճելու, դրանք սաղմնային մակարդակում կվերանան», - ասաց վարչապետը։ Անդրադառնալով սուպերվարչապետական համակարգին՝ Փաշինյանը նշեց՝ սուպերվարչապետը կարող են աջակցել մոնոպոլիաներին, բայց նման բան Հայաստանում չկա, քանի որ սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել ժողովրդավարական Հայաստանում։ «Մենք ուզո՞ւմ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան ունենալ։ ԱԱԾ-ի ձևավորման ժամանակներց է դա եղել, ուզում են ԱԱԾ-ն դառնա առանձին նախարարությո՞ւն։ Ես ասում եմ՝ ես ՀՀ-ում իշխանություն չունեմ, այն պատկանում է ՀՀ քաղաքացուն։ Եթե ես սուպերվարչապետ լինեի, դուք կկարողանայի՞ք այստեղ կանգնել ու ցանկացած հարց ուղղել վարչապետին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր