00:00:00

Հո էդ շորերը չէ՞ի թափելու․ վարչապետը՝ իր և իր ընտանիքի հագուստի մասին

15:48, 08 մայիս 2019

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարևոր փաստ է նաև այն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է երկրի ղեկավարին հարց ուղղել, ինչն աննախադեպ է։ «Իհարկե, լրագրողները ևս կարող են ցանկացած հարց ուղղել։ Արցախի ասուլիսն էլ հաշված՝ սա 5-րդ ընդարձակ ասուլիսն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի ներկայացրած 100 փաստերից մեկն էլ այն էր, որ ինքը և իր ընտանիքը հագնում են հայկական արտադրության հագուստ։ «Նշեմ, որ շատ որակյալ հագուստ է, շատ որակով ջինսեր էլ կան։ Բայց, այսըեղ մի շփոթմունք է եղել, ասում են՝ հագնում են միայն հայկական արտադրության հագուստ, բայց մինչև այս հայտարարությունն անելն էլ ուրիշ շորեր ունեի, հո էդ շորերը չէ՞ի թափելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր