00:00:00

Խայտառակություն խորհրդարանում

15:48, 08 մայիս 2019

Ազգային Ժողովը շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Ուշագրավն այն է, որ ԱԺ ղեկավարությունը նիստի մեկնարկին այդպես էլ շնորհավորական որեւէ խոսք չասաց Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Սա առաջացրեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դժգոհությունը, ով լքեց նիստերի դահլիճը։ Մինչ այդ վարման կարգով Միքայելյանը ելույթ ունեցավ, ասելով, որ շնորհավորում է բոլորին Շուշիի ազատագրման օրվա առթիվ եւ ափսոսանք հայտնում, որ ԱԺ նախագահը դա չարեց։ Արարատ Միրզոյանը տեսնելով, որ Միքայելյանը լքում նիստերի դահլիճը, նշեց, որ շնորհավորում է բոլորին, ինչին ի պատասխան Միքայելյանը հեգնական տոնով հայտնեց՝ շնորհակալություն։ Արարատ Միրզոյանն էլ շնորհակալություն հայտնեց պատգամավորից, որ հիշեցրեց օրվա առթիվ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր