00:00:00

«Անունը ասա, անունը»․ ԱԺ-ում մեկը մյուսի տեղն է գրանցվել

15:38, 08 մայիս 2019

Այսօր ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը  մոտենալով  ԱԺ ամբիոնին  հայտարարեց, որ այսօր արձանագրել է դեպք, երբ պատգամավորը ներկա չի եղել ԱԺ դահլիճում, բայց գրանցվել է, այսինքն՝ գործընկերն է նրա փոխարեն գրանցվել։ «Սա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում այս դահլիճում, և ես կոչ եմ անում նման քայլերից զերծ մնալ, որովհետև դա ազնիվ չէ», - հայտարարեց Դանիելյանը։ Գործընկերները նրան բազմաթիվ անգամ խնդրեցին՝ «անունը ասա, անունը», սակայն Դանիելյանը չասաց՝ խոստանալով մեկ ուրիշ անգամ նաև անունը հայտարարել։ «Իհարկե, կասկածի տակ չեմ դնում ձեր հայտարարությունը, պարոն Դանիելյան, բայց ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ այդ բարքերը, հատկապես մեկը մյուսի փոխարեն գրանցվելը, քվեարկելը, որոնք եղել են նախկինում, այլևս այս խորհդրարանում չեն կարող գործել։ Ես մեծ հույս ունեմ, որ այն, ինչ դուք նկատել եք, պարզապես թյուրիմացության արդյունք է», - պատգամավորին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր