00:00:00

Այսինքն՝ վարչապետի որդին էն միակ զինվորն էր, որը հեռախոսով զանգելու պրոբլեմ պիտի ունենար․Նիկոլ Փաշինյանը՝ զինծառայողների՝ հեռախոս ունենալու մասին

15:34, 08 մայիս 2019

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչող 100 ձաստերը, որոնք տեղի են ունեցել վերջինիս տապշոնավարման ընթացքում։ Նախորդ փաստերը կարող եք գտնել մեր նախորդ հրապարակումներում։ 11․ 380 հատ լվացմեքի մեքենա է տեղադրվել զորամասերին։ 12․ Զինվորների սննդակարգում բարելավում է եղել, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ, առաջիկայում կտրվի նաև մեղր, խոզի ճարպ, սխտոր, սև պղպեղ, 13․ Զինծառայողներին թույլատրվել է հեռախոս ունենալ, նրանց հագուստի որակը բարելավվել է, առաջիկայում կոշիկների որակն էլ կբարեկավվի։ Խոսելով զինծառայողների՝ հեղախոս ունենալու թույլտվությանը՝ վարչապետը նշեց՝ Ասում էին՝ տղան բանակում է, դրա համար են զինվորներին հեռախոս տվել։ «Այսինքն՝ վարչապետի որդին էն միակ զինվորն էր, որը հեռախոսով զանգելու պրոբլեմ պետք է ունենար, դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին», - ժպիտով ասաց Նիկոլ Փաշինյանը։ 14․ Հայաստանում սպառազինությունների ու տեխկիկայի ձեռքբերում է եղել, որոնց մանրամասները հստակ չի ներկայացվում ՝ գաղտնիության սկզբունքով։ 15. 1000 դրամների ֆոնդով փոխհատուցվում է 2016 թ․ զոհված զինծառայողների ընտանիքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր