00:00:00

2019 թ. առաջին եռամսյակում 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ բյուջեի եկամուտներն աճել են 25 տոկոսով կամ 64․1 մլրդ դրամով․ Նիկոլ Փաշինյան

15:21, 08 մայիս 2019

Ինչպես հայտնել ենք, այս պահին ընթանում է արչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Այսօր լրանում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին։ Վերջինս նշեց՝ պատրաստվում է 100 փաստ ներկայացնել, որը տեղի է ունեցել իր պաշտոնավարման ընթացքում։ Ստորև ներկայացնում ենք վարպատերի ներկայացրած փաստերը մաս- մաս։ Մյուս փաստերին կարող եք ծանոթանալ՝ հետևելով Irakanum.am-ի մյուս հրապարակումներին: 1. Բյուջետային եկամուտներն այս տարի կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարվել էր նախապես, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի: 2. 2019 թ. առաջին եռամսյակում 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ բյուջեի եկամուտներն աճել են 25 տոկոսով կամ 64․1 մլրդ դրամով։ 3. Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտքերն են մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը: 4. Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Հեղափոխությունունից հետո նույն ժամանակահատվածի համեմատ՝ տպագրվել է 82 մլն ՀԴՄ ավելի։ 5. Նոր սերնդի ՀԴՄ սարքերը փոքր ու միջին բիզնեսին տրամադրվում է 65 000 դրամով։ 6. 51 հազար բիզնես դուրս է բերվել ստվերից։ 7․ Հնարավոր կլինի մեքենան մաքսազերծել բոլոր մաքսակետերում, որոնք աշխատում են առանց ընդմիջման ժամերի։ 8․ Այս տարի հուլիսի մեկից զինվորականների աշխատավարձերը կբարձրանան, իսկ սեպտեմբերից՝ ուսուցիչների։ 9․ Պահուստային ֆոնդից 5,7 մլրդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար: 10․ Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը։ Վերջիններս փոխարինվել են պայմանագրային զինծառայողներով: Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր