00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի սրճարաններից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

14:37, 08 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճկների նախարարության  «911» ծառայությանը մայիսի 8-ին, ժամը 06:50-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող սրճարանում: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:28-ին: Ամբողջությամբ այրվել է Երվանդ Քոչարի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող սրճարանի գույքը՝ մոտ 40 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր