00:00:00

«Այս պահին սա է որոշումս». Ինչո՞ւ Արեն Մկրտչյանը չի անդամակցում ՔՊ-ին. «Հրապարակ»

14:03, 08 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Մերժիր Սերժին»-ից «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն է միայն, որ չի անդամակցել «Քաղպայմանագիր» կուսակցությանը։ Ինչո՞ւ։ «Անձնական որոշում է, ես ամբողջ կյանքս եղել եմ անկուսակցական, միգուցե վաղը որոշեմ, որ մտնում եմ կուսակցություն, բայց այս պահին այսպես եմ ուզում»։ Չե՞ք կիսում ՔՊ գաղափարները։ «Եթե լիներ գաղափարական հակասություն, ես այս թիմի հետ չէի լինի։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, ես անցած տարվա մարտի 15-ին՝ որպես «Մերժիր Սերժին»-ի համահիմնադիրներից, հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի հետ, խոսեցինք տետ ա տետ, մինչ այս ՍՈՍ հաղորդման սցենարիստ Հայկ Վարդանյանի հետ էի հանդիպել, այդ ժամանակ արդեն որոշված էր, որ ճանապարհը միասին ենք անցնելու, տարաձայնություն չունեինք, նպատակը նույնն էր, գործիքակազմը՝ նույնպես․ ոչ բռնի պայքար։ Ոչ մի տարաձայնություն չկար, և միասին շարունակեցինք»։ Ի՞նչ լինի, որ կուսակցական դառնաք։ «Եթե ես զգամ, որ կարող եմ կուսակցությունում պիտանի լինել, տեսանելի, շոշափելի, չափելի բաներ փոխել, որոնք պետք են թե՛ կուսակցությանը, թե՛ երկրին, ամենավերջում՝ ինձ, ես կմտնեմ»։ Բացառո՞ւմ եք, որ ինչ-որ պահի «սորոսականներով» նոր միավորում ստեղծեք կամ վերականգնեք նախաձեռնությունը։ «Ես «Բաց հասարակության հիմնադրամից» ծնվելուս օրվանից մինչ օրս դրամաշնորհ չեմ ստացել, ինչո՞վ եմ սորոսական, հետագայում միգուցե ես լինեմ ՔՊ-ում, միգուցե՝ ոչ, այս պահին սա է որոշումս»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր