Մայիսին վերջին Թուրքիայից Ռուսաստան է մեկնելու մոտ 100 զինվորական, որպեսզի մասնակցեն վերապատրաստման դասընթացների: Նպատակը Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի շահագործման հմտությունները յուրացնելն է։
Ինչպես հայտնի է, այդ համակարգերը Ռուսաստանը Թուրքիային մատակարարելու է 2019-ի ամռանը։ Ռուս-թուրքական գործարքի պատճառով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Վաշինգտոնը չի ցանկանում, որ Թուրքիայի ձեռք բերի այդ համակարգերը։
Թուրքական աղբյուրը չի տեղեկացնում, թե դասընթացները որքան են տևելու։