00:00:00

Կարո Փայլան. «Թուրքիայում ժողովրդավարության դագաղին մի մեծ մեխ ևս խփվեց»

02:32, 08 մայիս 2019 Աշխարհ

Թուրքիայում բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ ու արվեստագետներ քննադատել են այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը: Twitter-ի իր միկրոբլոգում թեմայի վերաբերյալ քննադատական գրառումներ է կատարել նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Փայլանը ընտրությունների չեղարկումից անմիջապես հետո գրել է. «Ստամբուլի ընտրությունները չեղյալ հայտարարվեցին: Ժողովրդավարության դագաղին մի մեծ մեխ ևս խփվեց»: Ավելի ուշ, նկատի ունենալով Թուրքիայի իշխանություններին, Փայլանը նոր Tweet է արել. «Մի լսեք նրանց, ովքեր ուզում են ԺԴԿ-ն որպես մակաբույծ ներկայացնել: ԺԴԿ-ն և ԺԴԿ-ականնները մինչև վերջին պահը շարունակելու են պայքարել ֆաշիստների դեմ՝ իրենց համերաշխությունը հայտնելով ժողովրդավարներին»: Հիշեցնենք, որ մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին առաջադրված երկրի նախկին վարչապետ ու նախկին ԱԺ նախագահ Յըլդըրըմը, ըստ ԿԸՀ-ի վերջնական տվյալների, մոտ 14000-ով ավելի պակաս ձայն էր հավաքել, քան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Ստամբուլում պարտված իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) քաղաքի տարբեր շրջանների արդյունքները բողոքարկելուց հետո ԿԸՀ էր ներկայացրել քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություն անցկացվելու պահանջով դիմումը: Դրանից օրեր անց ԿԸՀ-ը որոշում կայացրեց չեղարկել ընտրությունները՝ չեղյալ հայտարարելով 14.000 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրված ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մանդատը: Թուրքիայի խոշորագույն քաղաքի քաղաքապետի նոր ընտրությունների օր է նշանակվել հունիսի 23-ը:
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր