00:00:00

ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունները հաստատել են երկկողմ համագործակցության ամրապնդումը շարունակելու պատրաստակամությունը

01:32, 08 մայիս 2019

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստի ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները հաստատել են հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց պատրաստակամությունը: Ամերիկյան պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը նաեւ մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, ինչպես նաև՝ ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակները քննարկել են ռազմավարական բարեփոխումների ոլորտում համագործակցության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների առաջ մղման հարցերը։ Երկխոսության ընթացքում շոշափվել են նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգությանը, իրավապահ ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր