00:00:00

ՊԲ բարձրագույն հրամկազմի և ԱՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ առաջնագիծ են այցելել

00:56, 08 մայիս 2019

Եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 7-ին, ավանդույթի համաձայն, առաջնագիծ են այցելել ՊԲ բարձրագույն հրամկազմի և հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից: Շնորհավորելով դիրքապահներին մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, վերջիններս հետաքրքրվել են սահմանին տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողներին հանձնել նվերներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր