00:00:00

«Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն արդեն խառնվել են այս գործին»

01:11, 08 մայիս 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Հայաստանի գլխավոր դատախազությունը, սակայն, պարզաբանում է ներկայացրել ու նշել՝ չի կարող կատարել Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի խնդրանքը։ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանման մեջ։ Քանի որ տվյալ քրեական գործն այժմ գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ։ Հարցին՝ արդյո՞ք Արցախի նախկին և  ներկայիս  նախագահների այս դիմումն ինչ-որ մեսիջ է պարունակում իր մեջ,  քաղաքագետ Գագիկ Համբարյանը  irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Ինքնըստինքյան, միայն այդ նամակը ոչ թե մեսիջ է, այլ բացահայտ հայտարարություն։ Այստեղ մեսիջ պետք չէ տեսնել․ սա բացահայտ գործողություն է։  Ո՛չ Բակո Սահակյանը, ո՛չ էլ Արկադի Ղուկասյանը բացարձակ չեն թաքցնում, որ իրենք դժգոհ են այն իրավիճակից, որը կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մեսիջն այն է, որ, օրինակ, ՌԴ նախագահը շնորհավորեր Քոչարյանի ծնունդը, Ամանորը կամ բարեմաղթանքներ հղեր ու դա տեղադրեր իր պաշտոնական  կայքում, իսկ Արցախի նախկին և ներկայիս նախագահները  բացահայտ հայտարարությամբ են հանդես եկել»։ Գագիկ Համբարյանը նշեց՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն արդեն խառնվել են այս գործին։ «Միայն այն հանգամանքը, որ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազությանը, ցույց է տալիս, որ նրանք խառնված են այդ գործին։  Ինչ վեաբերում է Քոչարյանի գործի շուրջ ծավալվող իրադարձություններին, ապա պետք է նշեմ՝ որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն այդ ամենը ներկայացնել որպես իրավական ոլարտում  տեղի ունեցող գործողություններ, միևնույն է, դա այդպես չէ և չի էլ կարող լինել, որովհետև Քոչարյանը  հասարակ, շարքային քաղաքացի չէ, այսինքն՝ եթե նույնիսկ նա մեղավոր լինի, նրա հետ կապված ցանկացած գործընթաց անպայման քաղաքականացվում է։ Նա  Արցախի նախագահն է եղել, ՀՀ երկրորդ նախագահն է եղել 10 տարի, ակտիվ քաղաքականությունից չի հեռացել 2008 թվականից հետո։  Եվ միայն այն հանգամանքը, որ  ՌԴ նախագահը  բազմիցս է մեսիջ հղել ՀՀ իշխանություններին՝ փորձելով հասկացնել, որ  իրենց դուր չի գալիս  Քոչարյանի շուրջ ծավալվող գործընթացները,  դա արդեն ցույց է տալիս, որ  Քոչայնաի գործը ոչ միայն ՀՀ ներքաղաքական խնդիրն է, այլև այն  Հայաստանի սահմաններից  դուրս  է  գալիս, և այդ գործին խառնվում են օտար ուժերը՝ այդ թվում  մեր  ռազմավարական գործընկերը», - եզրափակեց  Գագիկ Համբարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր