00:00:00

Գյումրիից Երևան մեկնող գնացքը հարվածել է ոչխարների, որոնցից 9-ը սատկել է

22:10, 07 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 6-ին, ժամը 10.35-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Անիի բաժին հաղորդում է ստացվել, որ 2763 կմ պիկետ 3-ում Գյումրիից Երևան մեկնող մարդատար գնացքը հարվածել է ոչխարների: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.15-ի սահմաններում, նշված տեղամասում գնացքի տակ են ընկել Անի համայնքի մի բնակչի 9 գլուխ ոչխարները, որոնք սատկել են: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր