00:00:00

Քոչարյանի «հոգու ճիչը» լսելի է միայն վարձու ակտիվիստների և ռևանշիստների կողմից

22:10, 07 մայիս 2019

ՀՀ և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն 6 ամիս է գտնվում է կալանքի տակ։ Մեղադրյալի կարգավիճակում առաջին իսկ օրվանից նա հայտարարում է, որ վերադարձել է ակտիվ քաղաքականություն՝ իրա շուրջն ակնկալելով կոնսոլիդացիա։ Հետհեղափոխական էյֆորիայի առաջին էտապում դժվար էր շատերի համար պատկերացնել, որ երբևէ հնարավոր կլինի նման բան, սակայն ահռելի կարողության տեր Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսներն առավելագույնս ծառայեցին նրա քաղաքական ու անձնական շահերին։ Այս մասով կարող ենք հանգիստ արձանագրել, որ երկրորդ նախագահին հաջողվեց իր շուրջը համախմբել վարձու ակտիվիստներին, ինչի համար կարևորագույն նշաձող էր՝ լինել առավելագույնս անկզբունքային։ Արհեստական, սակայն վիզուալ համոզիչ այս խմբերին հաջողվեց համոզել նախկին ու ներկա ընդդիմադիր պաշտոնյաներին, որպեսզի Քոչարյանը դիտարկվի ընդդիմության լիդեր։ Արցախի իշխանություններն այս առումով հանդես եկան առաջամարտիկների դիրքերից, նույնիսկ Քոչարյանի հանդեպ իրականացվող իրավական գործընթացները որակեցին որպես Արցախի պետության նկատմամբ վիրավորանք, սակայն գնալով պարզ է դառնում, որ այս մոտեցումը չի կիսում Արցախի հանրությունը։ Մասնավորապես՝ լեգիտիմության առումով մշտապես կասկածի տակ դրված Արցախի ներկա ու նախկին նախագահներն այսօր արդեն հանդգնում են միջնորդել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, ասել է թե՝ առանց նրա դժվար է տոնել ինչ որ բան։ Քոչարյանի ընկերներն իհարկե չափազանց անտեղյակ լինելով էին դիմել այդ քայլին, քանի որ անգամ չեն էլ իմացել, որ այս փուլում  Գլխավոր դատախազության գործառույթներից դուրս է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ Նկատենք նաև, որ եթե Արցախի նախագահներն ուզում են Քոչարյանին տեսնել, պարտադիր չէ, որ վերջինս ազատ արձակվի, կա նաև մեկ այլ տարբերակ։ Հնարավոր չէ նաև անտեսել այն խոշոր մեդիառեսուրսը, որի ձեռքբերումը նույնպես Քոչարյանի համար  օրհասական էր, քանի որ առանց fakenews-ի հնարավոր չէր լինի ռևանշիստների ու վարձկանների բանակը լեգիտիմացնել։ Թվարկվածները քայլեր են, որոնք ոչ այլ ինչ են, քան՝ հոգու ճիչ, որովհետև եթե դու դուրս ես քաղաքականությունից և արդար ես, ապա քո կողմից քաղաքական էժանագին պրոցեսների սանձազերծումն ավելի շատ փաստում է մեղավորությանդ կանխավարկածը, քան պահանջում հաշվի նստել անմեղությանդ կանխավարկածի հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր