00:00:00

Զարիֆը եւ Լավրովը մայիսի 8-ին բանակցություններ կվարեն Մոսկվայում

21:48, 07 մայիս 2019 Աշխարհ

Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Սերգեյ Լավրովը մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն Սիրիայի եւ Վենեսուելայի իրադրությունը, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) թեմատիկան: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ մայիսի 7-ին տարածված մեկնաբանության մեջ:  «Բանակցությունների ընթացքում պլանավորվում Է քննարկել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բազմապլանային կապերի եւ դրանց հետագա զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի ընթացիկ վիճակը: Նախատեսվում Է կարծիքներ փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հանգուցային հարցերի շուրջ, ներառյալ սիրիական կարգավորումը, Կասպից ծովը, Անդրկովկասը, Կենտրոնական Ասիան, Համագործակցության Շանհայի կազմակերպությունը, ԳՀՀԾ-ի թեման, Վենեսուելան»,- տեղեկացրել են դիվանագիտական գերատեսչությունում: Մոսկվան պաշտպանում Է Թեհրանի կշռադատված քաղաքականությունը, որը մնում Է ԳՀՀԾ-ի պատասխանատու մասնակիցը, նշել են նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր