00:00:00

էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է. ՊԵԿ

21:26, 07 մայիս 2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ժամը 11:00-13:30 սահմաններում  աշխատանքներ են տարվել ՊԵԿ և այլ գերատեսչությունների միջև տվյալների փոխանակման համակարգերի կատարելագործման և օպտիմիզացման ուղղությամբ, ինչի հետևանքով տվյալ ժամանակահատվածում ՊԵԿ մի քանի համակարգեր  աշխատել են  որոշակի տեխնիկական խափանումներով: Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի խնդիրը կարգավորվել է: Աշխատանքներ են տարվում ՊԵԿ համակարգերի և այլ գերատեսչությունների միջև կապի վերականգման ուղղությամբ: Պետական եկամուտների կոմիտեն ներողամտություն է հայցում պատճառված անհանգստության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր