00:00:00

Մակունցը՝ Ծառուկյանի՝ մանդատը վայր դնելու հարցով հանձնաժողով ստեղծելու մասին

18:41, 07 մայիս 2019

Այս պահին նպատակահարմար չենք համարում էթիկայի հանձնաժողով ստեղծելը, նպատակահարմար ենք համարում իրավապահ մարմինների եզրակացությանը սպասելը: Այս մասին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Խմբակցությունում եղավ քննարկում և հանգեցինք այն եզրակացությանը, որ այս պահին մեզ համար կարևոր է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,- ասաց Մակունցը: Դիտարկմանն՝ արդյոք էթիկայի հանձնաժողով չի՞ ստեղծվի, եթե իրավապահ մարմինների եզրակացությունը բացասական չլինի, Մակունցն ասաց.  «Ես նման բան չասացի»: Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Գագիկ Ծառուկյանը ոչ թե օլիգարխ է, այլ խոշոր սեփանատեր, ու այդ դեպքում հիմա ի՞նչն է վիճարկվում, Ծառուկյանի օլիգա՞րխ, թե՞ խոշոր սեփանատեր լինելը, այս երկու բնորոշումներից ո՞րն է Ծառուկյանի մասով ընդունելի քաղաքական մեծամասնության համար՝ Մակունցն ուղիղ չպատասխանեց՝ նշելով. «Ի՞նչ եք հասկանում օլիգարխ ասելով: Այն ունի հստակ սահմանում, որը նշանակում է իշխանության և բիզնեսի սերտացում և խորհրդարանական մեծամասնությունը չի ասոցացվում որևէ օլիգարխիայի հետ»: Մակունցը նաև նշեց, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նախաձեռնել է էթիկայի հարցերով հանձնաժողովը վերածել մշտական հանձնաժողովի և այս պահին փորձագետներն ուսումնասիրում են, թե ինչ ընթացակարգերով կարող են գործընթացը սկսել: Հարցին՝ արդյոք այսպես փորձ է արվում խուսափել պատասխանատվությունից հարկ եղած դեպքում այդ հանձնաժողովը ձևավորելու համար՝ Մակունցը նշեց. «Պատասխանատվությունից խուսափելու հարցը չէ: Մշտական հանձնաժողով ձևավորելու խնդիրը ժողովրդավարությունն ամուր ու անսասան պահելն է: Մենք չպիտի միայն այսօրվա խնդիրներով առաջնորդվենք: Իրավիճակները կարող են տարբեր լինել և ուզում ենք հնարավորինս հստակ գործընթացով ամեն ինչ առաջ գնա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր