00:00:00

«Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի կառավարության նոր կառուցվածքին

18:28, 07 մայիս 2019 Հասարակություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության նոր կառուցվածքին, որն առաջարկել է գործադիր իշխանությունը։ Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը քննարկելիս ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշել է, որ այս ընթացքում նրանց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ չի փոխվել։ Պատգամավորն ընդգծել է, որ տրամաբանություն չի տեսնում Մշակույթի նախարարության եւ Կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ Սպորտի նախարարության միավորման մեջ։ Հիշեցնենք, որ Հայաստանի նոր կառավարությունը նախատեսում է կրճատել մի շարք նախարարություններ՝ դրանց թիվը 17-ից հասցնելով 12-ի։ Այս աշխատանքի օպտիմալացման արդյունքում բազմաթիվ պաշտոնյանր կզրկվեն աշխատանքից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր