00:00:00

Սա ի՞նչ ‹‹ախպերություն›› է. Մարուքյանը՝ ‹‹Իմ քայլը›› պատգամավորներին

17:31, 07 մայիս 2019

Հենց Դավիթ Սանասարյանի վրա քրեական գործ հարուցեցին, ձեր մի հատվածը սկսեց պնդել, որ ‹‹Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնից վերցրեք այդ գործը տվեք հատուկ քննչական ծառայությանը»: Այսօր դիմելով ‹‹Իմ քայլը›› խմբակցությանն ասաց ‹‹Լուսավոր Հայաստան›› խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ‹‹Բա որ մենք ասում էինք ԱԱԾ-ն պետք է քննչական մարմին չունենա, պետք է գնա միանա ընդանուր քննչական մարմնին, ինչու՞ մեկդ չէիք արձագանքում: Թե՞ սպասում էիք ձեր հորեղբոր տղայի վրա գործ հարուցեն, նոր հիշեք, որ նման բան կա››,-ասաց Մարուքյանը: Նա նշեց՝ վարչապետն ասել է, որ ‹‹ախպերություն›› չի լինելու նոր Հայաստանում, այդ դեպքում սա ի՞նչ ‹‹ախպերություն›› է: ԼՀԿ ղեկավարը նշեց, որ իրենց դիրքորոշմամբ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն և չունենա քննչական մարմին, պետք է լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, ապա ավելացրեց՝ «կոսմետիկ բաներով չենք զբաղվելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր