Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Կոմերսանտը»: Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով, որը մեջբերում Է թերթը, օդաչուների նկատմամբ կասկածները կապված են հանրանավի վայրԷջքի ժամանակ նրանց գործողությունների հետ: Նրանք չեն սպառել վառելիքը, ինչի պատճառով ինքնաթիռը վայրԷջքի Է գնացել շատ բարձր արագությամբ, ինչը հանգեցրել Է «կոշտ վայրԷջքի» եւ բոցավառման:
Նշվում Է, որ այս պահին նրանք գտնվում են հիվանդանոցներում շմոլագազից թունավորման պատճառով: Բացի դրանից, հետաքննությունն ուսումնասիրում Է, թե ինչպես են վերգետնյա ծառայությունները կատարել իրենց աշխատանքը: Հրատարակության տվյալներով՝ նրանք, հնարավոր Է, օպերատիվորեն չեն արձագանքել օդանավակայանում արտակարգ դրության վերաբերյալ հաղորդումներին: SSJ-100 ինքնաթիռը բռնկվել Է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրԷջք կատարելիս: Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 41 մարդ, որոնց թվում անձնակազմի մեկ անդամ, ողջ են մնացել 37-ը, ներառյալ անձնակազմի չորս անդամները: