00:00:00

Թուրքիայում չեղարկվել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները. ԵՄ-ն քննադատել է

16:42, 07 մայիս 2019 Աշխարհ

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը Ստամբուլում քաղաքապետի ընտությունները արդյունքները չեղարկելու եւ կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին: Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ: Թուրքիայի ԿԸՀ-ն երկուշաբթի որոշում էր ընդունել Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, որոնցում պարտվել էր նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն էր: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու հավաստագիը հետ կկանչվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր