00:00:00

Ի՞նչ արժե բանակից ազատելը. Ինչու են զինակոչիկների մայրերը հայտնվել ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»

14:00, 07 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, բայց և վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք՝ չկատարելով խոստումը: Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչև 8000 դոլար է կազմել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ սպասենք այս գործերով զարգացումներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր