00:00:00

Արմեն Սարգսյանի «անմեղ» քայլերը. Նա պատրաստվում է իր ձեռքը վերցնել իշխանության ղեկը. «Իրատես»

13:42, 07 մայիս 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բևեռներով կուլիսային քննարկումների և խմորումների աշխույժ փուլում են։ Սակայն իշխանությունում եղած որոշ ուժեր էլ ժամանակ չեն կորցնում, և նրանց մեջ ինքնատիպ ու նուրբ քայլերով առաջ է շարժվում երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը։ Վերջինս բավական թիրախավորված, սակայն առաջին հայացքից «անմեղ» քայլերով հակադրվում է Նիկոլ Փաշինյանին։ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը վարչապետն ազատեց աշխատանքից, նախագահը մի քանի օր անց իր մոտ աշխատանքի ընդունեց նրան, «Քաղաքացու օրը» Փաշինյանը քաղաքի սրտում խորոված էր անում, Արմեն Սարգսյանն իր աշխատակազմում աշխատանքի ընդունեց վիրավորված զինծառայողի։ Կարելի է այս հետաքրքիր զուգահեռները շարունակել, դրանք կան ու հաստատ շատ են լինելու (միջազգային լուրջ կապեր ունեցող Արմեն Սագսյանին հեշտ չի լինելու խաղից դուրս թողնել)։ Հասկանալով, որ իրավիճակը երկրում գնալով բարդանում է, և հնարավոր է Փաշինյանը չկարողանա պահել իշխանությունը, Արմեն Սարգսյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակի պարագայում իր ձեռքը վերցնելու իշխանության ղեկը, վերահսկելու քաղաքական դաշտն ու խորհրդարանական մեծամասնությանը։ Այս առումով ուշագրավ թեզ է քննարկվում։ Այն է՝ խորհրդարանական մեծամասնությունում կան բազմաթիվ թևեր և, միակ «մերանից»՝ Փաշինյանից զրկվելու դեպքում, նրանք ինքնապաշտպանական բնազդով ձգտելու են մեկի թևի տակ մտնել, իսկ այս պարագայում լավագույն տարբերակը Արմեն Սարգսյանն է, որը հանրության համար ընդունելի կերպար է՝ ի տարբերություն նախկին իշխանությունների հետ համագործակցած, տարբեր քաղաքական խաղերի մեջ եղած անձանց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր