00:00:00

«Սահակյանշին»-ի աշխատակիցները գործադուլ կանեն. «Ժամանակ»

13:22, 07 մայիս 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ընկերությունը տևական ժամանակ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարում։ Օրինակ՝ այս պահին Վեդիի ջրամբարի վրա աշխատող աշխատակիցները մեզ պատմեցին, որ արդեն 4 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Տնօրինությունը տարբեր պատճառաբանություններ է բերում, պարբերաբար խոստումներ է տալիս, որ կվճարեն, սակայն փաստացի 4 ամիս արդեն առանց աշխատավարձի աշխատում են, և հույս էլ չկա, որ կստանան։ Աշխատակիցները նշեցին, որ որոշ ժամանակ առաջ էլ կրկին նույն խնդիրն է առաջացել՝ աշխատավարձ ստացել են 2-3 ամիս ուշացումներով։ Նրանք նշեցին, որ եթե հնարավոր կարճ ժամկետում աշխատավարձ չստանան, գործադուլ են հայտարարելու՝ կիսատ թողնելով բոլոր պրոյեկտները, այդ թվում՝ Վեդիի ջրամբարի շինարարությունը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր