00:00:00

«Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 օդանավի սև արկղերից մեկը լրջորեն վնասվել է

04:37, 07 մայիս 2019 Աշխարհ

Նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի սև արկղերից մեկը լրջորեն վնասվել է: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` միջպետական ավիացիոն կոմիտեի մամուլի ծառայությանը հղում կատարելով: Նշվում է, որ վնասվել է պարամետրիկ արձանագրիչ սարքը, իսկ ձայնային սարքը գտնվում է բավարար վիճակում: Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել էր «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է` 40-ը ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ: ՌԴ ՔԿ-ն ուսումնասիրում է օդանավի կործանման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր