Թուրքիան լրացուցիչ ուժեր է կուտակում թուրք-սիրիական սահմանին։ Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգ են ուղարկվել զրահապատ մեքենաներ և կապ խլացնող սարքավորումներ։
Ողջ զրահատեխնիկան տեղեկայվել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Օնջուփընար սահմանային անցակետում։
Թուրքական աղբյուրներն առայժմ չեն հստակեցնում, թե ինչ պատճառով է տեղի ունենում զինտեխնիկայի նման կուտակում։