00:00:00

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը դարձել է առաջին կինը, ում Հռոմի պապն ասպետական շքանշան է հանձնել

01:54, 02 մայիս 2019 Մշակույթ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշան է հանձնել ռուսաստանաբնակ օպերային երգչուհի, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Սվետլանա Կասյանին:
Այս մասին հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով Վատիկանի աղբյուրին, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ ուղղափառ եկեղեցու Զատկի տոնակատարության ժամանակ: Արարողությունը փակ բնույթ է կրել: Նշվում է, որ Սվետլանան առաջին կինն է, որն արժանացել է այս պարգևին:
Կաթոլիկ եկեղեցու քահանայապետն այսպիսով գնահատել է երգչուհու բարեգործական, խաղաղարարական գործունեությունը և Ռուսաստանում հղիության արհեստական ընդհատման հարցի շուրջ նրա գործադրած ջանքերը:
Սուրբ Սիլվեստր պապի շքանշանը Վատիկանի պետական պարգևն է և ըստ կարգի՝ Սուրբ Աթոռի 5-րդ ասպետական շքանշանը: Այն շնորհվում է Կաթոլիկ եկեղեցուն ծառայություն մատուցած աշխարհիկ մարդկանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր