00:00:00

Հին անունով՝ նոր ձեռագրով. կվերաբացվի «Օպերա» ակումբ- ռեստորանը

03:03, 21 մարտ 2018 Ժամանց

Մայրաքաղաք Երեւանի սրտում՝ Ազատության հրապարակում, շուտով իր դռները կբացի հանրությանը հայտնի «Օպերա» ակումբ-ռեստորանը: Նոր ձեռագիր ժամանցային կենտրոնների ասպարեզում: Ի՞նչ է սպասվում  շոու ակումբի այցելուներին, ովքեր են լինելու հյուրերն ու հաճախորդները: Դեռեւս չբացված ակումբի դռները բացվել են Irakanum.am-ի  առջեւ: Ներսում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում: Տնօրինությունից վստահեցնում են հաշվի են առել ցանկացած մանրուք: Մշակութային գծով տնօրենը սիրված եւ ճանաչված հաղորդավար, շոումեն եւ երգիչ Սամվել Գրիգորյանն է: «Օպերա ակումբ ռեսորանը մշտապես եղել է այն վայրը, որն աշխատել եւ ծառայել է երաժշտասեր հասարակությանը: Մարտյան ողբերգական դեպքերից հետո ակումբը փակվեց: Ուղիղ տասը տարի հետո նորից  վերաբացվում է: Վերաբացեց եւ երաժշտասեր հասարակությանը նվեր տվեց Աշոտ Աղաբաբյանը: Այն նվեր է Երեւան քաղաքին, բնակչությանը, որպեսզի այստեղ մեր քաղաքացիները կտրվեն առօրյա հոգսերից»,- ասաց Սամվել Գրիգորյանը: Ակումբ- ռեստորանում ստեղծված են  բոլոր պայմանները ծննդյան տոնակատարությունները անմոռանալի դարձնելու համար: Բացի այդ ժամանցային կենտրոնն աշխատելու է ամենօրյա գրաֆիկով, հնարավորություն ընձեռելով երեկոները անցկանցնել այստեղ:  «Որակյալ ռեստորան, գեղեցիկ շոու ծրագիր, մասնակցությամբ այն մարդկանց, ովքեր պետք են հանդիսատեսին: Ընտրված է այն թիմը, ովքեր իրենց գործի մասնագետն են, այստեղ պատահական մարդիկ չկան»,- շարունակում է ակումբի մշակութային գծով տնօրենը, հավելելով, տարածքը հարմար է նաեւ տարբեր  շնորհանդեսների, աճուրդների, տեսահոլովակների նկարահանման համար: Հարցին, թե ինչով է տարբերվելու ներկայիս «Օպերա» ակումբ- ռեստորանը, տարիներ առաջ գործող ակումբից, Գրիգորյանն արձագանքեց. «Նախ վերանորոգվել է, երկրորդը՝ հարմարեցվել է ժամանակակից ստանդարտներին: Հիմա ավելի շատ մարքետինգ ուսումնասիրած մասգանագետների հիմունքների հիման վրա է արվել»: Սամվել Գրիգորյանը, ապա ներկայացնում է ակումբի մի քանի այլ առավելություններ: Ժամանցային կենտրոնը գործելու է քաղաքի սրտում, գլխավոր զարկերակներն այստեղով են անցնում: Բացի այդ աշխատանքում հաջողության հասնելու համար հաշվի են առնելու հաճախորդների կարծիքները: «Սկուտեղով չենք դնելու այն, ինչ ունենք: Մենք ոչ միայն տալիս ենք, այլ ունենք հնարավորություն տեղեկանալու՝ մեր հանդիսատեսից, թե ինչի կարիք իրենք ունեն: Բոլորը կարող են իրենց տոնակատարությունները վստահել մեզ, իսկ մենք վստահեցնում ենք, իրենց փոքրիկ տոնը կվերածենք տոնակատարության: Այստեղ կլինի նաեւ երկրորդ սրահը, ներկայումս վերանորոգման աշխատանքներ են տարվում: Այն ավելի շատ մանկական զվարճանքի սրահ է լինելու»,- ասաց Գրիգորյանը: Շոու ծրագիրն էլ ըստ մշակութային գծով տնօրենի ապահովելու են լավագույն երգիչ- երգչուհիները, մարդիկ, ովքեր վաստակել  են հանդիսատեսի սերը: «Լիլիթ Կարապետյան, Արմինե Գրիգորյան, Սեկու, Ավո Խալաթյան, ով տասը տարի առաջ աշխատել է Օպերայում, եւ հետագայում այլեւս որպես երգիչ հանդես չի եկել, հիմա  դարձյալ որպես երգիչ եւ հաղորդավար հանդես կգա: Բեմում լինելու են նաեւ շատ այլ սիրված արտիստներ»,- ասաց նա: Գրիգորյանը նշում է, չի ցանկանում մեծամտություն դիտվի, բայց վստահ է՝ մրցակցությանը պատրաստ են: Ինքը ակումբային ոլորտին քաջ ծանոթ է: «Ի ուրախություն ինձ, բոլորը հետեւել են, թե ինչ է անում Սամվելը, որ իրենք անեն: Լավ է նաեւ այն, որ մենք չունենք տնօրեններ, ովքեր ինչ-որ կերպ կխանգարեն ստեղծագործողներին: Այստեղ մի մեծ ու լավ ընտանիք է: Ամեն մեկը իր գործով կզբաղվի, արդյունքում կհաջողենք բոլորս»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Գրիգորյանը: Ակումբի այցելուները բոլորն են լինելու, անկախ տարիքից եւ սեռից: «Մենք անելու ենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր ոք ով այցելի մեզ մոտ, դարձյալ վերադառնա»,- ասաց նա: Գրիգորյանի խոսքով՝ ակումբն աշխատելու է երեկոյան ժամը 21:30-ից մինչեւ 1:00-ն: Մինչ այդ էլ «Օպերայի» դռները փակ չեն լինի: Երեկոյան ընթրիքը գեղեցիկ երաժշտության ներքո անցկացնելու համար եւս այն  հարմար վայր է: «Լավագույն վայրը քաղաքի կենտրոնում: Մենք ստեղծել ենք պայմաններ, որ յուրաքանչյուրն այստեղ իրեն հարմար զգա»,- ասաց Գրիգորյանը, հավելելով, որ խստապահանջ հաճախորդներն անգամ գոհ կմնան: Ակումբում լինելու է նաեւ առանձին սրահ՝ VIP, որն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Վերջում Սամվել Գրիգորյանը նշեց, երաժշտությունը բացում է թեւերը՝ազատություն տալով յուրաքանչյուրին: «Ազատությունը՝ Ազատության հրապարակում ապահոված է»,- եզրափակեց Սամվել Գրիգորյանը, խոստանալով շատ շուտով դարձյալ կլինի բեմահարթակին ասելու հետեւյալը. «Ողջույն եւ բարի գալուստ Օպերա ակումբ- ռեստորան»: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր