Մարտի 16-ին Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում կայացել է «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Արցախի ԱԳՆ և «Հայ տուն» կենտրոնի աջակցությամբ։
Ֆիլմը, որը «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում արդեն ցուցադրվել է Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, հանդիսատեսին է ներկայացրել ֆիլմի հեղինակ, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ դիվանագետներ և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։